-
17.05.2013|
16:34
Ընդդիմության էությունն այն է, որ գաղափարներ հակադրի իշխանության վարած քաղաքականությանը, ծրագրեր առաջարկի, երկիրը դրականորեն փոխելու նոր ուղիներ հրապարակի: Իսկ ինչ են անում մեզանում գործող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը:
-
17.05.2013|
15:11
«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կկայանան նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը:
Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
-
17.05.2013|
15:07
«Վերջին տարիներին քաղաքական դաշտում տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնք քողածածկույթի դեր կատարեցին: Այս ամենին իրենց աջակցությունը բերեցին նաև մեր գործընկերները: Արդյունքում, որպես ընդդիմություն, ընտրեցին ԲՀԿ-ին: Բայց Գագիկ Ծառուկյանը շատ ազնիվ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն կարող դառնալ»,- այսօր հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-
17.05.2013|
12:38
Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային կրաժշտության տանը «ԿԱՆԹԵՂ» անսամբլը կներկայացնի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:
-
17.05.2013|
12:35
Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2013»-ի կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն իր «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ:
-
17.05.2013|
11:24
Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է հանցավոր խմբավորման վնասազերծման մասին։ Այն զբաղվում էր Բանգլադեշի քաղաքացիների թրաֆիքինգով։
-
17.05.2013|
11:22
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 75 տոկոսի վերահաշվարկից հետո չնչին տարբերություններ են հայտնաբերվել, ինչը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարբերությունը 0,02 տոկոսի սահմաններում է։
-
17.05.2013|
11:21
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որ աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսօր բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
-
17.05.2013|
11:19
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տեսել է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ։ Սակայն ելույթ ունենալով Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ Օբաման ասել է, որ անհրաժեշտ է ստանալ առավել հավաստի տեղեկություններ տեղի ունեցածի մասին։
-
17.05.2013|
11:14
Մայաների Նոհմուլ բուրգերի համալիրի տարածքի 3000 տարեկան բուրգը շինարարները սկսել են քանդել, որպեսզի քարերն օգտագործեն ճանապարհը վերակառուցելու համար: